Որտե՞ղ կարող եմ գտնել իմ հաղորդագրությունները։

FamilySearch Messages-ը գործիք է այլ մարդկանց հետ հաղորդակցվելու համար, ովքեր օգտվում են FamilySearch-ից։ Նախնական հաղորդագրությունը պետք է ուղարկվի «Ուղարկել հաղորդագրություն» տարբերակի միջոցով, որը դուք տեսնում եք, երբ Family Tree-ում սեղմում եք ներդրողի անվան վրա։ Երբ նախնական հաղորդագրությունն ուղարկվի, դուք կարող եք սկսել հաղորդակցվել այդ անձի հետ Messages-ի միջոցով:

Խնդրում ենք օգտագործել FamilySearch Messages-ը՝ հիշողություններով կիսվելու և ձեր նախնիների մասին ավելին շատ տեղեկություն հայտնաբերելու համար: Եթե որևէ պահի դուք անցանկալի կամ վիրավորական հաղորդագրություն ստանաք, ձեզ հասանելի են հետևյալ տարբերակները.

  • Դուք կարող եք հաղորդագրության համար հաղորդում տալ չարաշահման մասին։
  • Դուք կարող եք ջնջել հաղորդագրությունը ձեր մուտքի արկղից:
  • Դուք կարող եք լռեցնել հաղորդագրություն ուղարկողին, որպեսզի նրա հաղորդագրություններն այլևս տեսանելի չլինեն ձեզ համար:

Messages-ից օգտվելու անհրաժեշտ է, որ մուտք գործեք:

Քայլեր (կայք)

  1. FamilySearch.org-ի վերին աջ անկյունում սեղմեք Հաղորդագրությունների պատկերակը։ Պատկերակը իրենից ներկայացնում է երկխոսության դաշտ, որի ներսում երեք հորիզոնական գծեր կան:
  2. Հայտնվում է ձեր հաղորդագրությունների նախադիտման արկղը: Հաղորդագրությունների հիմնական էջ գնալու համար սեղմեք Ցույց տալ բոլոր հաղորդագրությունները։
    • Կարող եք նաև ոլորել նախադիտման միջով և սեղմել այն հաղորդագրությունը, որը ցանկանում եք կարդալ:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Բացեք Family Tree շարժական հավելվածը։
  2. Բացեք մենյուի էկրանը։
    • Apple․ էկրանի ներքևի աջ անկյունում հպեք 3 կետերին։
    • Android․ էկրանի վերին ձախ անկյունում հպեք 3 գոտու վրա։
  3. Սեղմեք Հաղորդագրություններ։ 
  4. Ձեր հաղորդագրությունները հայտնվում են էկրանին: Հաղորդագրությունների անվանակարգերը թվարկված են հաղորդագրությունների վերևում: Անվանակարգերը փոխելու համար հպեք այն անվանակարգին, որը ցանկանում եք դիտել:
  5. Ոլորեք հաղորդագրությունների ցանկը, մինչև գտնեք այն մեկը, որը ցանկանում եք կարդալ: Հաղորդագրությունը կարդալու համար հպեք դրան:
  6. Պատասխանելու համար մուտքագրեք ձեր հաղորդագրությունը էկրանի ներքևի փոքր, ուղղանկյուն վանդակում:
  7. Երբ ավարտեք, հպեք ուղարկման պատկերակը։

Քայլեր (Family Tree Lite)

Ցավոք, Family Tree Lite-ը չունի հաղորդագրությունների ընտրանքը։ Փոխարենը խնդրում ենք օգտագործել FamilySearch.org կայքը կամ Family Tree հավելվածը:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս օգտագործել FamilySearch Messages-ը
Ինչպե՞ս կարող եմ զեկուցել չարաշահումների, սպամի, անպատշաճ նյութերի և այլ բովանդակության մասին:
Ինչպե՞ս ջնջել հաղորդագրությունը FamilySearch Messages-ում:
Ինչպե՞ս լռեցնել կամ արգելափակել որևէ մեկի՝ ինձ ուղղված հաղորդագրությունները:

Արդյո՞ք սա օգտակար էր: