Ինչպես խմբագրել տեղեկությունները ձեր տոհմածառում

edit family tree Top Image.png

Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակի մանրամասները ստացվում են տոհմածառից: Եթե անձի անվան կողքին տեսնում եք մանուշակագույն «Համեմատել» կոճակը, կարող եք խմբագրել այս մանրամասներից մի քանիսը: Ահա թե ինչպես է այն աշխատում.

  1. Սեղմեք մանուշակագույն Համեմատել կոճակը այն անձի անվան կողքին, որի Տոհմածառի տվյալները ցանկանում եք խմբագրել:
  2. Մանրամասների տողը ընդլայնելով՝ փնտրեք մանուշակագույն պիտակը, որն ասում է Տարբեր: Այս պիտակը հայտնվում է, երբ սկզբնաղբյուրի (ձախ սյունակ) տվյալը տարբերվում է Տոհմածառում պարունակվող տվյալից:
    Edit_Second Image.png
  3. Մանուշակագույն պիտակի կողքին սեղմեք մատիտի պատկերակը։
  4. Կհայտնվի տոհմածառի տվյալներով մի բացվող պատուհան։ Գտեք այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել և կատարեք ձեր թարմացումը:
  5. Սեղմեք Պահպանել:
Edit_Third Image.png

Եթե այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել, չի ուղեկցվում մատիտի պատկերակով, դուք պետք է գնաք նախնիների անձի էջ՝ թարմացումն անելու համար։

  1. Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակում սեղմեք այն անձի անունը, ում տոհմածառի տվյալները ցանկանում եք խմբագրել:
  2. Նայեք էկրանի աջ կողմում երևացող անձի վահանակին և սեղմեք Դիտել անձին:
  3. Մանրամասներ ներդիրում իջեք ցած, մինչև տեսնեք այն տվյալը, որը ցանկանում եք խմբագրել, և սեղմեք մատիտի պատկերակի վրա:
Արդյո՞ք սա օգտակար էր: