Սկզբնաղբյուրի պատկերի և անձի կողային վահանակի դիտում

Երբ հարցեր ունեք Սկզբնաղբյուրի կապորդում տեսած մանրամասների վերաբերյալ, փորձեք դիտել կամ սկզբնաղբյուրի պատկերը, կամ անձի կողային վահանակը՝ լրացուցիչ տեղեկությունների համար:

new view source Top Image.png

Սկզբնաղբյուրի պատկերի դիտում

Սկզբնաղբյուրի պատկերը դրա թվային պատկերն է: Շատ դեպքերում այն պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան այն, ինչ տեսնում եք Սկզբնաղբյուրի կապորդում և նույնիսկ կարող է բացահայտել տառադարձման սխալը:

Սկզբնաղբյուրի պատկերը դիտելու համար նայեք Սկզբնաղբյուրի կապորդի վերին ձախ անկյունին և սեղմեք Դիտել պատկերը:

new View Panel_2nd Image.png

Ո՞րն է տարբերությունը գրանցումը դիտելու և պատկերը դիտելու միջև

Երբ սեղմում եք Դիտել գրանցումը, դուք տեսնում եք սկզբնաղբյուրից արտագրված բոլոր մանրամասների կազմակերպված ամփոփագիրը:

Երբ սեղմում եք Դիտել պատկերը, դուք տեսնում եք փաստացի արտագրված սկզբնաղբյուրի թվային պատկերը, այլ կերպ ասած՝ դուք տեսնում եք ծննդյան վկայականի, մարդահամարի էջի, մահվան վկայականի կամ այլ պատմական փաստաթղթի լուսանկարը:

Անձի կողային վահանակի դիտում

Անձի կողային վահանակը հայտնվում է ամեն անգամ, երբ դուք սեղմում եք անունը Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակում: Այս վահանակը ձեզ հասանելիություն է տալիս տոհմածառում գտնվող նախնու անձնական էջում պարունակվող տեղեկատվության մեծ մասին:

  • Կողքի վահանակը դիտելու համար գտեք որևէ անուն Սկզբնաղբյուրի կապորդի աջ սյունակում և սեղմեք այն:
  • Կամ սեղմեք Դիտել _______ (անձի անունը), որը գտնվում է Սկզբնաղբյուրի կապորդի վերևում:
new View Panel_3rd Image.png

Արդյո՞ք սա օգտակար էր: