Ինչպե՞ս կարող եմ երեխային ավելացնել Տոհմածառին:

Երեխային Տոհմածառում ավելացնելու ամենահեշտ ձևերից մեկը նրանց ծնողների հետ կապելն է։

Քայլեր (կայք)

Հորիզոնական, ուղղաձիգ, հովհարաձև աղյուսակ և Տոհմաճյուղի տեսք

  1. Վերևի ընտրացանկում սեղմեք Տոհմածառ, այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք այն երեխայի ծնողին, ում ցանկանում եք ավելացնել:
  3. Սեղմեք ծնողի անվան վրա: Բացվող մանրամասներում կրկին սեղմեք ծնողի անվան վրա: Դուք կտեղափոխվեք այդ անձի էջ:
  4. Սեղմեք Մանրամասներ ներդիրը։
  5. Իջեք դեպի Ընտանիքի անդամներ բաժինը:
  6. Կողակիցներ և երեխաներ բաժնի ներքևում սեղմեք Ավելացնել երեխա: (Եթե «Ավելացնել երեխա» չի ցուցադրվում, սեղմեք ներքև սլաքը Երեխաների կողքին` զույգ վանդակի տակ):
    • Եթե երեխայի ծնողներից մեկն անհայտ է, սեղմեք Ավելացնել երեխային անհայտ մոր կամ Հոր հետ: Մանրամասները ավելացրեք գրառման մեջ կամ անհատի համառոտ կենսագրությունում:
  7. Մուտքագրեք տեղեկություններ երեխայի մասին և սեղմեք Հաջորդը: (Եթե գիտեք երեխայի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
  8. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ երեխային, սեղմեք Ավելացնել անձին:
  9. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել նորը:

Առաջին նախնու տեսքը

  1. Մուտք գործեք FamilySearch, ապա սեղմեք Տոհմածառ և այնուհետև սեղմեք Ծառ:
  2. Գտեք այն երեխայի ծնողին, ում ցանկանում եք ավելացնել:
  3. Սեղմեք + պատկերակը նկարի վերևի աջ մասում:
  4. Սեղմեք Ավելացնել երեխա։
  5. Մուտքագրեք տեղեկություններ երեխայի մասին և սեղմեք Հաջորդը: (Եթե գիտեք երեխայի ID-ն, սեղմեք Ըստ ID համարի։)
  6. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ երեխային, սեղմեք Ավելացնել անձին:
  7. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել նորը:

Քայլեր (բջջային հավելված)

  1. Տոհմածառի բջջային հավելվածում անցեք ծնողներից մեկի Անձի էջ:
  2. Հպեք Կողակիցներ ներդիրին:
  3. Եթե տեսնում եք մեկից ավելի կողակիցներ, հպեք ներքև սլաքին՝ համապատասխան կողակցի անվան կողքին:
    • Ներկայումս բջջային հավելվածն առանց կողակցի ծնողի համար երեխա ավելացնելու տարբերակ չունի: Այս տարբերակի համար այցելեք կայք:
  4. Սեղմեք Ավելացնել երեխա:
  5. Մուտքագրեք տեղեկություններ երեխայի մասին և հպեք Շարունակել։ (Եթե գիտեք երեխայի ID-ն, հպեք Ավելացնել ID-ով կամ Գտնել ID-ով:)
  6. Նշեք, թե տվյալ անձը ապրում է, թե մահացած, ապա հպեք Շարունակել։
  7. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ երե[յին, սեղմեք Ավելացնել համընկում:
  8. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Համընկնում չկա
  9. Դիտեք ձեր գրառումը և հպեք Ավելացնել կամ Ավելացնել այս անձին:

Քայլեր (Family Tree Lite)

  1. Երբ մուտք գործեք Family Tree Lite, անցեք ծնողներից մեկի Անձի էջ:
  2. Սեղմեք Դիտել ընտանիքը։
  3. Համապատասխան կողակցի ներքևում գտնվող Կողակիցներ և երեխաներ բաժնում սեղմեք Ավելացնել երեխա:
    • Family Tree Lite-ն քույր կամ եղբայր ավելացնելու տարբերակ չունի, եթե բացակայում են ծնողները: Այս տարբերակի համար այցելեք ամբողջական կայքը:
  4. Մուտքագրեք տեղեկություններ երեխայի մասին և սեղմեք Հաջորդը: (Եթե գիտեք երեխայի ID-ն, սեղմեք Գտնել ըստ ID համարի։)
  5. Վերանայեք որոնման արդյունքները: Եթե գտնում եք ճիշտ երեխային, սեղմեք Ավելացնել անձին:
  6. Եթե դուք չեք տեսնում անձին որոնման արդյունքներում, սեղմեք Ստեղծել անձ:

Խորհուրդներ

Երկվորյակներ կամ բազմակի ծնունդներ

  • Յուրաքանչյուրին ավելացրեք որպես առանձին անհատ: 
  • Անվան մեջ մի ավելացրեք «երկվորյակ» բառը։ Փոխարենը, դուք կարող եք այն նշել «Այլ տեղեկություններ», «Համառոտ կենսագրություն» կամ «Անձի էջի» նշումներ բժնում յուրաքանչյուր անհատի համար:
  • Նույնիսկ եթե դրանք ավելացվեն որոշակի հերթականությամբ, երեխաները կարող են հերթականությունից դուրս հայտնվել: Եթե երկու անձի համար ցույց է տրվում նույն ծննդյան ամսաթիվը, համակարգը նրանց թվարկում է այբբենական կարգով: Դուք չեք կարող փոխել հերթականությունը: 
  • Եթե երկվորյակները մահացել են առանց անունների, ապա մուտքագրեք միայն ազգանունը՝ ծննդյան և մահվան ամսաթվերի հետ միասին։ Ակնհայտ կրկնօրինակ գրառումների ավելի ուշ միավորումից խուսափելու համար կարող եք կատարել հետևյալ քայլերը.
    • Մուտքագրեք տեղեկատվություն յուրաքանչյուրի Համառոտ կենսագրությունում՝ իրավիճակը բացատրելու համար:
    • Ստեղծեք գրառում յուրաքանչյուրի համար՝ իրավիճակը բացատրելու համար:
    • Ստուգեք հնարավոր կրկնօրինակների առկայությունը և նշեք երկվորյակներին որպես ոչ համընկնող՝ հստակ պատճառաբանությամբ: 

Անօրինական երեխաներ

  • Դուք կարող եք նրանց կապել կենսաբանական ծնողների հետ անհատապես կամ որպես զույգ:
  • Ամուսնության մասին որևէ տեղեկություն մի ավելացրեք զույգի համար: Տեղադրեք համապատասխան տեղեկություններ գրառման մեջ կամ Համառոտ կենսագրությունում։
  • Ներկայումս Տոհմածառը տրամադրում է ծնողների և երեխաների միջև կապերի հինգ տեսակ՝ Որդեգրված, Կենսաբանական, խնամակալություն, խնամատարություն և խորթ: Համակարգը ենթադրում է կենսաբանական կապեր: Դուք կարող եք նշել կապերի այլ տեսակ ծնողների խմբերի համար:

Առնչվող հոդվածներ

Ինչպե՞ս կարող եմ ծնող ավելացնել տոհմածառում:
Ինչպե՞ս կարող եմ Տոհմածառում նշել կենսաբանական, խորթ, որդեգրված և խնամակալ կապերը:
Ինչպե՞ս վերականգնել ջնջված կապերը տոհմածառում:

Արդյո՞ք սա օգտակար էր: