Օգտագործեք քաշել և թողնել գործառույթը՝ ընտանիքներ կազմավորելու համար

drag and drop Top Image.png

Շատ դեպքերում անունները, որոնք դուք տեսնում եք Սկզբնաղբյուրի կապորդի ձախ սյունակում, ներկայացնում են նույն ընտանիքի անդամներին: Եթե անունները ճիշտ չեն կազմավորված, կարող եք օգտագործել ձեր մկնիկի քաշել-թողնել հնարավորությունը՝ դրանք վերադասավորելու համար: Սա ներառում է հարազատների անունները, որոնք կարող են սխալմամբ վերագրվել ձախ սյունակի ներքևի «Այլ» բաժնին:

Եթե անունը հնարավոր է տեղափոխել, ապա քաշել-թողնել պատկերակը կհայտնվի, երբ մկնիկը սահեցնեք այդ անվան վրայով:

Անունը տեղափոխելու կամ «քաշելու» համար՝

  1. Մկնիկը դրեք անվան վրա և սեղմեք այն:
  2. Քաշեք անունը դեպի ձախ սյունակի համապատասխան տեղը:
  3. Ապա, անունը թողնելու համար հանեք մկնիկի սեղմակը:

Եթե չկա համապատասխան անուն

Եթե չկան համապատասխան անուններ, բայց դուք վստահ եք, որ ձախ սյունակում գտնվող անունը ընտանիքի անդամ է.

  1. Սեղմեք անվան վրա և սեղմած պահեք մկնիկի կոճակը: Քաշեք անունը դեպի Սկզբնաղբյուրի կապորդի ձախ սյունակի համապատասխան վայրը, այնուհետև հանեք մկնիկի սեղմակը:
  2. Մարդուն տոհմածառին ավելացնելու համար սեղմեք Ավելացնել կոճակը:
Drag and Drop_2nd Image.png

Արդյո՞ք սա օգտակար էր: